Սիրելի հայրենակիցներ,

Սիրելի հայրենակիցներ,

Հարգելի բարեկամներ,
Ժամանակն իր կազդուրիչ սպեղանին է դնում մարդ արարածի շատ ցավերի ու վշտերի վրա։ Սակայն նա անզոր է մոռացության քողով ծածկել այնպիսի ողբերգական իրադարձություն, ինչպիսին՝սրանիցտարի առաջ Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած եղեռնագործությունն էր, որովհետև այն իր նպատակներով, իրագործման մեթոդներով ու հետևանքներով շարունակական մի օղակն էր այն գործողությունների, որոնց միջոցով միջինասիական թափառական ցեղերը փորձ արեցին իրենց համար հայրենիք ստեղծել, յուրացնելով իրենց նվաճած երկրի բնիկ ժողովրդի հողը, մշակույթը, պատմությունն ու ժառանգությունը։ Եվահատարի առաջ, հայատյացության ծառը, որն առատորեն ջրվում էր տարիներ շարունակ մեր հարևանների կողմից, տվեց իր հերթական ՙպտուղը՚։

Մենք հիշելու ենք՝ ապրելու համար։

Նպատակ ունենալով կանխել Արցախի ժողովրդի ինքնազատագրմանն ուղղված
հետագաքայլերը՝ Ադրբեջանի իշխանությունները փորձեցին կանխարգելիչ պատժիչ գործողություններ ձեռնարկել Արցախի Ասկերանի շրջանի բնակչության նկատմամբ, ուղղորդելով բազմամարդ ամբոխը Աղդամից դեպի Ասկերան 1988թ. փետրվարի 22- ին, որպեսզի ՙպատժեն՚ իրենց չափն անցած հայերին ու սահմանափակեն նրանց նկրտումները։ Սակայն Ասկերանի մատույցներում, ոստիկանների և Արցախի մի խումբ երիտասարդների ջանքերով, կասեցվեց գազազած ամբոխի առաջխաղացումը։
Անհաջողության մատնվելով, Ադրբեջանի իշխանությունները փոխեցին իրենց մարտավարությունը՝ հարվածի թիրախ ընտրելով Բաքու քաղաքից 25 կմ հեռավորության վրա գտնվող և ոչնչով աչքի չնկնող Սումգայիթ քաղաքը, ուր հայերն ապրում էին ցրված, տարբեր թաղամասերում։Եվ ահա փողոց դուրս հանված, մարդատյացությամբ ու հայատյացությամբ ներշնջված ամբոխը, մի քանի օր շարունակ, Սումգայիթի փողոցներում տոնեց իր արյունարբու հաղթանակը։ Նրանք սպանեցին և խողխողեցին, բռնաբարեցին և հրկիզեցին Պաշտոնական տվյալներով այդ բարբարոսություններին զոհ գնացին ադրբեջանի 27 հայ քաղաքացիներ, հարյուրավոր հայեր ստացան մարմնական ծանր վնասվածքներ 12-ը բռնաբարվեցին և հազարավորներ դարձան փախստական։ Ծանր մարմնական վնասվածքներ ստացան նաև 276 զինծառայողներ։
Սակայն Սումգայիթյան եղեռնագործության իրականացումը, ինչպես նաև հետագայում Բաքվի հայ բնակչության ջարդն ու տեղահանությունը, հայ ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմը չհասան նրանց կազմակերպիչների ծրագրած նպատակներին, նրանք
չկարողացան սասանել Արցախի հայ ժողովրդի կամքը ապրելու իրենց ազատ և անվտանգ գյուղերում, քաղաքներում, պապերի շիրիմների կողքին, մայր Հայրենիքի հարևանությամբ։
Մեր անմեղ զոհերի ու նահատակների յուրաքանչյուր հուշ-տարելից, զուգորդված է ինքնապաշտպանության, հերոսացման ու հաղթանակի քաջագործություններով։ Այդպես է եղել Ավարայրում, Սարդարապատում, Մուսա լեռում, Վանում, Արցախում

Եվ որպեսզի մեր կորուստները լինեն ավելի քիչ ու ձեռքբերումներն ավելի շատ, պարտավոր ենք յուրաքանչյուր նման տարելիցի առթիվ հիշել ու ղողանչել լինել համախմբված, լինել տեղեկացված, լինել զգոն Միշտ պատրաստ համարժեք հակահարված տալու հայատյացություն սերմանողներին. ինչպես վերջերս՝ բավական էր, որ հայկական զանգվածային լրատվամիջոցները բացահայտեին Խոջալուի շուրջ հյուսված ադրբեջանական հերյուրանքները, որպեսզի նրանց գարոզչամեքենան մատնվեր խուճապի

Եվ ահա այսօր, այստեղ, հերոս-քաղաք Մինսկի սրտում, Բելառուսի ասպնջական հողի վրա, որի զավակները հանդուրժողականության ու համերաշխ կեցության փայլուն դասեր կարող են տալ մեր հարևաններին, սրբագործված այս խաչքարի առջև, մենք մեր խոնարհումն ենք բերում բոլոր մեր անմեղ զոհերին, հավաստելով, որ նրանց ու մեր մեծագույն մխիթարանքը կարող է լինելմիայնվերջնական արդարության հաղթանակը։

Հանգիստնրանցաճյուններին։